ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Մովսիսյանի մահվան կապակցությամբ: Ինչպես Armlur.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում ասված է.
«Խորապես վշտացած եմ ՀՀ Նախագահի խորհրդական, պետական, քաղաքական գործիչ Արմեն Մովսիսյանի մահվան կապակցությամբ:
Արմեն Մովսիսյանը մեծ ավանդ ունի մեր երկրի տնտեսության զարգացման ու միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում՝ ի մասնավորի երկար տարիներ պաշտոնավարելով որպես Էներգետիկայի, ապա Էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Ցավակցում եմ Արմեն Մովսիսյանի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին ևկիսում նրանց վիշտը»: