Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով միշտ մնում է անպատիժ. գեներալ Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Սմբատ Հակոբյանի հետ կատարվածը միանշանակ քաղաքական հաշվեհարդար է: Նա, անդրադառնալով այն հանգամանքին, որ Սմբատ Հակոբյանին ծեծողներից մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկն է եղել, ասաց.

«Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով միշտ մնում է անպատիժ: Ինքը երևի իրեն դրել է պատժող ջոկատի հրամանատարի տեղը: Իհարկե, նա դա ինքնագլուխ չի անում, նա թույլտվություն ունի վերևներից:  Ոչ մի անգամ ոչ մեկը չտարվեց ոստիկանություն, նույնիսկ սպա սպանեցին, բայց ոչ ոք չտարվեց ոստիկանություն»,- մանրամասնեց Գագիկ Մելքոնյանը:

Մանրմասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս