Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժնում է գտնվում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկած Տիգրան անունով երիտասարդը:
Նշենք, որ ազատամարտիկի պատմածով` իրեն ծեծի ենթարկածներից Տիգրանը, ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է: Ազատամարտիկը ճանաչել է նրան:
Հիշեցնենք` ազատամարտիկը ծեծի էր ենթարկվել երեկ` սեպտեմբերի 21-ին, «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթից հետո: