«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը լուրջ վտանգ է ներկայացնում Ռուսաստանին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ԻՊ այսօր բացարձակ չարիք է, որը սպառնում է բոլոր պետություններին: ԻՊ զինյալների ջոկատներում մարտնչում են բոլոր պետությունների ՝ Եվրոպայի, Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, և նրանք վաղ թե ուշ ինչ-որ մի տեղ պետք է վերադառնան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է Բորդյուժան:
«Սա նշանակում է, որ վաղ թե ուշ ԻՊ զինյալները կփորձեն դուրս գալ մեր սահմաններին, ինչը, հասկանալի պատճառներով, մենք շատ չէինք ցանկանա, և իրավիճակն ըստ իս, չափազանց լուրջ է»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: