Այս իշխանությունների պահպանման միակ ճանապարհը վախի մթնոլորտ ստեղծելն է: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը` անդրադառնալով Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելուն և առհասարակ ազատամարտիկների վրա ձեռք բարձրացնելուն:
«Իր արժեքն իմացող ցանկացած իշխանություն առաջին հերթին սա պետք է դատապարտեր և ասեր, որ սա կենդանակերպերի ձեռքի գործ է: Սա նրանց ուժեղ լինելու մասին չի խոսում, այլ մեր թույլ լինելու: Մեր ազատամարտիկների հանդեպ նման ուժ կիրառել են, փորձել են ցույց տալ իրենց «հզորությունը»: Եթե մարդիկ տեսնում են, որ ազատամարտիկի վրա կարող են ձեռք բարձրացնել, ապա սովարական քաղաքացուն կանեն ու կանեն»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք` երեկ ՀՀ անկախության օրը «Հայազն» կուսակցության կազմակերպած երթից հետո 6-7 անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին, ով գտնվում է հիվանդանոցում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: