Բացառիկ տեսանյութ` ինչպես է Վոլգոգրադում ադրբեջանցին կրակում հայերի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլգոգրադում երկու հայ երիտասարդի մասնակցությամբ տաքսիստի ու ուղևորների միջև գրանցված հակամարտությունը, որն ավարտվել էր սպանությամբ, ֆիքսել են տեսախցիկները:

НТВ-ի ձեռքում հայտնված կադրերում երևում է մայթեզրին կանգնած երիտասարդների խումբը: Ինչ-որ մի պահի նրանցից մեկը հանում է ատրճանակն ու սկսում է կրակել: Երիտասարդները կրակոցից հետո այս ու այն կողմ են վազում:

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով մեկ մարդ սպանվել էր. դա 22-ամյա մի տղամարդ է, ևս 4-ը՝ վիրավորվել:  Վիրավորների թվում կա 2 հայ՝22-ամյա Արմեն Եղիազարյանը, ով  աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել և առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք, և 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը, ով ձախ ազդրի հրազենային վիրավորում է ստացել:




Լրահոս