4-րդ դասարանի երեխայի համար պարզ է, որ սա քաղաքական հաշվեհարդար է, որը իշխանությունները շարունակաբար են անում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սերժիկ Սարգսյանը` անդրադառնալով ազատամարտիկների նկատմամբ բռնություններին և կոնկրետ Սմբատ Հակոբյանի դեպքին:
«Սա մեր մեղքն է, որովհետև մենք կրթված ենք ի տարբերություն այսօրվա իշխանավորների, մենք ընտանիքից ենք դուրս եկել, մենք այս երկրի համար արյուն ենք տվել, անկախություն ձեռք բերել, հաղթանակ տարել: Սա բաժակը լցրեց: Կամ պետք է հայտնաբերեն պատվիրատուներին կամ մենք կպատժենք, մենք ուժ ենք, բայց մեր ուժը չենք ուզում մեր երկրում օգտագործել»,- ասաց ազատամարտիկը:
Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան