Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. եղբայրները տեղում մահացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի «Թումանյան» կայարանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ն.-ի (54 տարեկան) դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ն.-ի (44 տարեկան) դին:

Տեղանքի դժվարանցանելիության հետևանքով հրշեջ-փրկարարները Թումանյան կայարանից դիերը տեղափոխել են դեպի Դեբեդ գյուղի «Ջրաղացներ» կոչվող տարածք շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելու համար:




Լրահոս