Ծեծված ազատամարտիկի գործով դատախազը ցուցում է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավասատի աղբյուրների փոխանցմամբ` ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի փաստով հարուցվել է քրեական գործ` ՔՕ 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Այն է`դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:  Շեշտենք` գործը հսկող դատախազը անձամբ է ցուցում տվել, որ ազատամարտիկի  ծեծի գործով հարուցվի քրեական գործ:

Հիշեցնենք` ազատամարտիկը ծեծի էր ենթարկվել երեկ` սեպտեմբերի 21-ին: Սմբատ Հակոբյանի պատմածով` իրեն ծեծի ենթարկողներից մեկը եղել է ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամը, ում անունը Տիգրան է: Նաև նշենք, որ այս պահին Տիգրանը ոստիկանությունում է:




Լրահոս