Հալեպում 5 հայ է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում նախօրեին հրթիռներ ընկնելու հետևանքով հինգ հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-­ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հայտնի են վիրավոր մի քանի հայերի անունները՝ Կարո Աշջեյան, Եղիա Փիլավջյան, Ժակլին Ասսեյան, Ներսես Թաթոյան: Սեպտեմբերի 21­ի կեսօրից հետո Նոր Գյուղի և Ջաբրիեի թաղամասերը հրթիռների թատերաբեմ են դարձել: Հրթիռակոծման թիրախ է դարձել հայկական ծերանոցի մոտ գտնվող շենքի տանիքը. բարեբախտաբար, ծերանոցը չի վնասվել: Հրթիռներն արձակվել են Ազիզիե, Նոր Գյուղ, Ջաբրիե, Սուլեյման ալ Հալաբի և այլ բնակելի թաղամասերի ուղղությամբ: Տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով մեծ թվով զոհեր ու վիրավորներ են արձանագրվել:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-­ին, Հալեպի Ազիզիե թաղամասի ՀՄԸՄ­ի շենքի մերձակայքում հրթիռ ընկնելու հետևանքով նյութական մեծ վնասներ են գրանցվել: Սիրիական բանակն իր հերթին ռազմական գործողություններ է իրականացրել զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող թաղամասերում՝ փորձելով կասեցնել նրանց ներթափանցումը կառավարամետ շրջաններ:




Լրահոս