ՌԴ նախագահի նստավայրում նոր առանձնատուն է վեր խոյացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամառանոցային նստավայրում նոր առանձնատուն են կառուցել: Ինչպես լրագրողներին պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Վլադիմիր Պուտինը Կրեմլում ավելի քիչ չի աշխատի Նովո-Օգարյովոյի  նստավայրում նոր մասնաշենքի հայտնվելուց հետո:

Տեղեկացվում է, որ նոր շենքը թույլ կտա ավելի հարմարավետ պայմաններ ապահովել այդ թվում նաև լրագրողների համար:

«Հին շենքը, որտեղ երկար ժամանակ է աշխատանքներ են տարվել, շահագործվում է ոչ մեկ տասնամյակ, միշտ չէ, որ տարածքը բավականացրել է, միշտ չէ որ ուղեկցող անձինք, լրագրողները հարմարավետ պայմաններ են ունեցել»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:




Լրահոս