Չինացի պաշտպանը կխաղա «Ռեալ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական «Գուանչժոու Էվերգրանդ»-ի պաշտպան Չժան Լինպենգը ձմռանը կդառնա Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ:

Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ ակումբները  համաձայնության են եկել 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության շուրջ։ «Արքայական ակումբ»-ը հունվարին անվճար կվարձակալի Լինպենին մինչև մրցաշրջանի ավարտը։

Նշենք, որ մեկ ամիս առաջ չինացին հայտնել էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու ցանկության մասին։




Լրահոս