Մահվան ելքով վրաերթ Քաջարան-Կապան ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.25-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան-Կապան ճանապարհի 8.5 կմ-ին վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Նուրվարդ Դանիելյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:




Լրահոս