Մեր երկրից հիասթափվելու պահերին այսուհետ կարող ենք մխիթարվել, քանի որ աշխարհում կա 11 երկիր, որտեղ մարդիկ իրենց ավելի դժբախտ են զգում, քան Հայաստանում: Նման արդյունքներ է հրապարակել ռուսական Slon պարբերականը՝ իր ուսումնասիրությունների արդյունքում կազմելով աշխարհի երկրների «դժբախտության ինդեքսը»: Հայաստանը 12-րդ տեղում է: Մեզանից ավելի դժբախտ են իրենց զգում Սուդանում, ՀԱՀ-ում, Իրանում, Վենեսուելայում: Պարբերականը հրապարակել է նաեւ պետություններում գործազրկության ցուցանիշները, որոնք նույնպես մեզ համար մխիթարիչ են, քանի որ, ըստ այդ ցուցանիշների, 2012-ին Հայաստանում կանանց գործազրկությունը կազմել է 73 տոկոս, տղամարդկանցը՝ 62 տոկոս: Այստեղ մենք կրկին վերջին տեղում չենք, քանի որ մի քանի տասնյակ երկրներում գրանցվել են կանանց եւ տղամարդկանց գործազրկության ավելի բարձր տոկոսներ: Այդ երկրներից են՝ Նիգերիան, Սենեգալը, Չադը, Սոմալին, Բուրկինա Ֆասոն, Գաբոնը, Բենին, Մալին, Իրանը, Բուրունդին, Մադագասկարը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Տանզանիան, Ուգանդան, Տոգոն, Զամբիան եւ այլն: Փաստորեն, այս պետությունների հետ համեմատած՝ մեր վիճակը բավական լավ է: Իսկ եթե հիշենք 2009թ. հրապարակված World Value Survey հիմնադրամի՝ աշխարհի 97 երկրներում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց` բնակիչները Հայաստանից ավելի դժբախտ իրենց զգում էին միայն Զիմբաբվեում, ապա կարող ենք տեսնել, որ լուրջ առաջընթաց ունենք: Այնպես որ, առա՛ջ դեպի 3-րդ կարգի ապահով Հայաստան:
ԱՇԽԱՐՀԻ 12-ՐԴ ԴԺԲԱԽՏՆ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ