
Սիրիացի բժիշկները հրաշք են գործել: Բժիշկներին հաջողվել է նորածնի գլխից արկի բեկոր հանել, փոքրիկը ողջ է մնացել:
Սիրիայում սարսափելի պատերազմի հետևանքով Հալեպի հիվանդանոցներ են տեղափոխվում մարդիկ, ովքեր վիրավորվել են ռազմական գործողությունների ժամանակ: Այսպես վիրահատական սեղանի վրա է հայտնվել մի հղի կին, ով որովայնի հատվածում ծանր վիրավորված է եղել: Բժիշկները ստիպված են եղել անհապաղ կեսարյան հատում կատարել: Փոքրիկը ողջ է եղել, սակայն նրա գլխում բեկոր է հայտնաբերվել:
Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել և՛ մոր, և՛ նորածնի կյանքը: