ՄԱՐԶՊԵՏԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ծաղկաձոր քաղաքում մի քանի մարզպետեր պատրաստվում են շքեղ հյուրանոցային համալիր կառուցել: Մեր տեղեկություններով՝ տարածքն արդեն ընտրված է՝ կկառուցվի «Քաչալ սար» անվամբ հայտնի տարածքում: Նշվում է, որ նախագծի հեղինակը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է՝ Կովալը, որտեղ մասնաբաժին են ունենալու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Ի դեպ, մարզպետերը ամեն ինչ անում են, որ իրենց անունն այդ տարածքի հետ ոչ մի առնչություն չունենա: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ՝ ճշտելու տեղեկությունը: «Եթե ես մի հյուրանոց կառուցեմ, ես համայն աշխարհին կասեմ՝ սիրելինե՛րս, այս տարածքում էս նախագծային հզորություններով հյուրանոց եմ կառուցում: Նման բան չկա»,-ասաց նա:




Լրահոս