ՉԻ ՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2012թ. օգոստոսին ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ներման խնդրագիր էր գրել Սերժ Սարգսյանին: Շուրջ 6 ամիս է անցել, ինչ Օհանյանը դիմել է ՀՀԿ առաջնորդին, սակայն մինչեւ այսօր ոչ մի արձագանք չկա: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Օհանյանի եղբոր` Մուշեղ Օհանյանի հետ` հասկանալու՝ արդյոք Սարգսյանը մերժել է եղբոր խնդրանքը: «Ոչ մի նորություն չկա, հարցեր մի՛ տվեք, էլի՛, խնդրում եմ, ի՞նչ հարց տաք, ոչ մի բան չկա, ի՞նչ պատասխանեմ»,-նեղսրտած ասաց Օհանյանն ու անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը դեռեւս 2012թ. մայիսին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման առանձնապես խոշոր չափերի բենզին յուրացնելու համար:




Լրահոս