Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցերն արդեն դարձել են ավանդույթ: Երեկ Հանրապետության հրապարակ պետք է գային նաեւ Գյումրիի վարորդները, որոնց սակայն, թույլ չէին տվել տեղաշարժվել: Իսկ կառավարության շենքի դիմաց արդեն ծանոթ դեմքեր էին` 35 տարի «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում խնամող աշխատած եւ աշխատանքից ազատված Լեյլի Իվանյանը, Հայաստանի զորամասերում տարբեր տարիներին մահացած զինծառայողների ծնողները` իրենց որդիների մահվան հանգամանքները բացահայտելու պահանջով, հաշմանդամ դարձած օդաչուները, որոնք, չնայած դատարանի որոշմանը, արդեն 4 տարի է` զրկված են հաշմանդամության փոխհատուցումից: «Այս իշխանությունները բորենիներ են, որոնք խմում են զինվորների արյունը»,- բացակաչում էր 2007 թվականին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը: Տավուշի զորամասերից մեկում մահացած, պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայր՝ Հասմիկ Հովհաննիսյան ասաց, որ եթե իրենց որդիների սպանությունները չբացահայտվեն, կարող է հստակ ասել, որ սա ոչ թե Հայաստանի պաշտպանության նախարարություն է, այլ հանցագործների պաշտպանության նախարարություն»:
ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ