Անդրադառնալով Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին՝ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մասնավորապես ասել է, որ այս ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում. «Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր եւ ազատ, ընտրողների մասնակցությունը` բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը: Ես ողջունում եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվությունը, որը եզրահանգեց, որ այս ընտրություններն առանձնացան հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով, բայց միաժամանակ մատնանշեց թերացումներ ընտրությունների ադմինիստրացիայի մեջ, ինչպես նաեւ քաղաքական միջամտության դեպքեր: Ես սպասում եմ առաքելության վերջնական հաշվետվությանը եւ քաջալերում Հայաստանի իշխանություններին կառուցողական արձագանքել հնարավոր առաջարկություններին»:
«Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել ՀՀ իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն ՀՀ-ին ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում»,-ասված է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ:
ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱ՞Ջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ