ԲԱՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փետրվարի 10-ին ավազակային հարձակման ենթարկված ավտոտեխսպասարկման կետը օրերս բացվել է եւ սկսել իր բնականոն աշխատանքը: Սակայն ավտոտեխսպասարկման կետում բնակվող ընտանիքի անդամները դեռ այնտեղ չեն ապրում: Այս մասին տեղեկացանք ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Շուշանիկ Հովհաննիսյանի հարսից` Արմինեից. «Բացել ենք,  աշխատում է արդեն, իսկ հանցագործների մասին ոչինչ չկա»:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին դիմակավորված, ինքնաձիգներով ու ատրճանակներով զինված 5 անհայտ անձանց կողմից Երեւան-Սեւան ավտոճանապարհին գտնվող ավտոտեխսպասարկման կետը ավազակային հարձակման էր ենթարկվել: Հանցագործները ծեծել էին ընտանիքի անդամներին եւ անսպասելի հեռացել` իրենց հետ տանելով ընդամենը 9000 դրամ գումար:




Լրահոս