«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մինչեւ ԱԺ հաջորդ քառօրյան, որը մեկնարկելու է հոկտեմբերի 5-ին, ՀՀ իշխանությունները պետք է վերջնական տեսքի բերեն նոր Սահմանադրության նախագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են ոչ մեկին չնեղացնել եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված գրեթե բոլոր առաջարկությունները տեղ են գտնելու վերջնական փաստաթղթերում: Նպատակն այն է, որ նախագահականում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կազմակերպված ֆոտոսեսիայի բոլոր մասնակիցները պարտադրված լինեն ներգրավվել նոր Սահմանադրության նախագծին կողմ քարոզչությանը:
Ի դեպ, ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել էր՝ սահմանադրական փոփոխությունները քվեարկության կդրվեն առաջիկա քառօրյայում, որից հետո Սերժ Սարգսյանը հրամանագրով դեկտեմբերի 6-ին հանրաքվե կնշանակի: Դե, իսկ հրամանագրի հրապարակման պահից սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: