
Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Տերին մոտ օրերս կարող է երկարաձգել իր պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
Daily Mail-ը հայտնում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջնական որոշում կկայացնի 34-ամյա անգլիացու ապագայի վերաբերյալ:
Անձամբ ֆուտբոլիստը վստահ է, որ կարող է մեծ օգուտ տալ թիմին: Հիշեցնենք, որ Տերին հանդես է գալիս «Չելսի»-ում 1998 թվականից: