«…«Ժառանգությանն» էլ փոխնախարարների, բաժնի պետերի պաշտոններ կտան, բայց ոչ նախարարի»:
Եթե նույնիսկ «Ժառանգությանը» փոխնախարարների կամ բաժնի պետերի պաշտոններ տան, ապա Վարդան Սեդրակյանը միակ պաշտոնը, որ կարող է զբաղեցնել, «էպոսագետի» եւ քաղաքական ծաղրածուի պաշտոնն է: Ի տարբերություն «Ժառանգության»՝ էպոսագետին վերեւում գտնվող իր աստվածը պաշտոններ չի տալիս, դրա փոխարեն տալիս է շքեղ մեքենաներ, ֆինանսական միջոցներ, նաեւ որոշ խոստումներ (օրինակ՝ 81% տոկոս ձայն հավաքելը), որոնք այդպես էլ չի իրականացնում: Սակայն միայն պաշտոններով չէ մարդ հարստանում, Սեդրակյանն այլ «հարստություններ» էլ ունի՝ ի դեմս «կաֆել» ու մետլաղ խփող եւ «դիպուկ» կրակող հարեւանների: