Հայաստանում աշխատած փողերը սկսել են «արտագաղթել» և ներդրվել այլ երկրներում. Վարդանյանները Գերմանիա են տեղափոխվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանտ տոբակո» ընկերության ղեկավարությունը այս օրերին զբաղված է իր աշխատակիցներին Գերմանիա գործուղելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմամբ: Ըստ նույն լուրերի՝ Գերմանիա մեկնող աշխատակիցները պետք է զբաղվեն այդ երկրում ծխախոտի արտադրության գործարանի հիմնադրման աշխատանքների կազմակերպմամբ:

«Ժողովուրդ»-ը իր՝ սեպտեմբերի 17-ի համարում տեղեկացրել էր, որ Գերմանիայի Բուխհոլց քաղաքում հայկական ինչ-որ ընկերություն պատրաստվում է ծխախոտի գործարան հիմնել, եւ ներդրողն այդ նպատակով նշված բնակավայրում 4 մլն 300 եվրո արժողությամբ անշարժ գույք է գնել: Նշել էինք նաեւ, որ ներդրողի անունը չնայած չի հրապարակվում, սակայն ըստ լուրերի՝ այդ ծրագրի ետեւում կանգնած է «Գրանդ տոբակո» ընկերության սեփականատեր Վարդանյանների ընտանիքը: Ստացվում է, որ Հայաստանում աշխատած փողերը սկսել են «արտագաղթել» եւ ներդրվել այլ երկրներում, իսկ ՀՀ վարչապետը ամեն հարմար առիթով ներդրողներ է փնտրում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս