Armenian text to speach

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանն անձամբ զանգահարել են ծեծի ենթարկված ազատամարտիկին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Աբովյան փողոցում դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանին երեկ զանգահարել են անձամբ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը:

Երեկ, երբ «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Ռազմիկ Պետրոսյանին խնդրեցինք հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, երեկ էլ տեղեկություն կար, որ Սերժը զանգել է գլխավոր բժշկին ու խնամու միջոցով ասել է, որ ամեն ինչ անեն առողջական վիճակը կարգավորելու եւ անվտանգության համար, որպես ազատամարտիկի անպայման ուշադրություն դարձնեն: Բայց ես չեմ պատկերացնում, եթե իրենք այդքան սրտացավ լինեին, դժվար թե մեկը համարձակվեր նման բան անել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս