Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնել է ստորագրահավաք, որի մասնակիցը հաստատում է, որ ամբողջությամբ համակարծիք է Զարուհի Փոստանջյանի՝ 2015 թ. սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում հրապարակած ելույթում նշված բոլոր մտքերին և միանում է այդ ելույթում հնչած նրա բոլոր կոչերին: Այդ մտքերի և կոչերի համար ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ն սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին:
Ստորագրահավաքի նպատակն է ցույց տալ, որ ժողովուրդն է երկրի տերը, իսկ հայաստանյան հանցավոր վարչախումբը և նրա ԱԱԾ-ն հեռացվելու են կառավարման լծակներից և ժողովրդի ու օրենքի դեմ գործած նրանց ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու: