
Սեպտեմբերի 28-ին մեկնարկելիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը սպասվում է, որ հայկական պատվիրակության համար «ծանր» է լինելու: Արդեն իսկ ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի «փախուստը» միջազգային ատյաններում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Ըստ այդմ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն այդ հանգամանքը գիտակցելով՝ արդեն իսկ պատրաստվում են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները աշխատանքային քննարկումներ են անցկացնում, որպեսզի հստակ համաձայնեցնեն, թե ով ինչ ելույթ պետք է ունենա՝ ադրբեջանական պատվիրակության հարձակումներին արժանվույն պատասխանելու համար: