
«Երևան ջազ-ֆեստ 2015»-ի փառատոնային օրերին ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտների Երևանում գտնվող երգահան և երաժիշտ, ջազ և սոուլ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան) պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ մշակույթի և երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար։
Քաղաքապետի անունից բարձր պարգևը ջազ-վիրտուոզին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։ Անվանի երաժիշտը նշել է, որ մեծ սիրով է ընդունել երևանյան առաջին ջազ փառատոնին մասնակցելու հրավերը և շնորհակալություն է հայտնել իր ավանդը բարձր գնահատելու համար։