
Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է իր ակումբ վերադարձնել «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատային:
«La Sexta»-ն հայտնում է, որ «արքայական ակումբը» պատրաստ է վճարել 22-ամյա իսպանացու հրաժարագինը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կազմելու է 35 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մորատան 2014 թվականի ամռանը 20 միլիոն եվրոյի դիմաց է «Ռեալ»-ից տեղափոխվել «Յուվենտուս»: