Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ընկերներն այս պահին գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ծեծված ազատամարտիկը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ ինքը վստահում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և հույս է տածում, որ իր գործը կբացահայտվի:
Նշենք, որ լուրեր էին տարածվել, թե Վ. Գասպարյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարել էին ազատամարտիկին, սակայն վերջինս մեր թղթակցի հետ զրույցում հերքեց այս լուրերը: Նա նշեց, որ հիվանդանոցում իր մասին անընդհատ հետաքրքրվում են և լավ վերաբերմունք ցուցաբերում:
Ազատամարտիկը նաև ընդգծեց, որ պետք չէ Ռուբեն Հայրապետյանի անունը միանշանակ կապել դեպքերի հետ, քանի որ ինքը հստակ չի ասել, որ սա նրա ձեռքի գործն է. «Ես հասկանում եմ, որ հնչեղ անուն է և լրատվամիջոցներն ուզում են կապել նրա անվան հետ, բայց մինչև քննությունը չավարտվի, խնդրում եմ նման հայտարարություններ մի արեք», – նշեց նա:
Քրիստինա Աղալարյան