Թուրքիայում երկու նոր նախարարներ են նշանակվել, մասնավորապես ԵՄ հարցերով նախարար է նշանակվել Բերիլ Դեդեօղլուն, իսկ Զարգացման նախարար՝ Ջունեյդ Դյուզյոլը, այս մասին ասվում է երկրի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Նախօրեին Թուրքիայի նախարարների կաբինետի երկու անդամները՝ Ազգերի ժողովրդավարություն քրդամետ կուսակցությունից, ԵՄ հարցերով նախարար Ալի Հայդար Կոնջան ու Զարգացման նախարար Մյուսլիմ Դոգան հրաժարական են տվել՝ բողոքելով երկրի հյուսիս-արևելքում կիրառվող բռնության դեմ:
«Համաձայն Թուրքիայի սամանադրության՝ երկու նախարարների հրաժարականից հետո ԵՄ հարցերով նախարարի պաշտոնին է նշանակվել Բերիլ Դեդեօղլուն, իսկ Զարգացման նախարար՝ Ջունեյդ Դյուզյոլը»,- ասվում է հաղորդագրության մեջ: