Ամերիկահայ համայնքը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ցեղասպանությունը ճանաչելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Միացյալ Նահանգներ կատարած այցի առնչությամբ տեղի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հրապարակել է լուսանկար, որտեղ հանձնախմբի գրասենյակի վրա
փակցված է պաստառ հետևյալ գրությամբ. «Շնորհակալ ենք, Ֆրանցիսկոս պապ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:

Համբարյանը հայտնել է նաև, որ Հռոմի պապը սեպտեմբրի 23­ին աղոթք է մատուցելու Վաշինգտոնի Սուրբ Մաթեոս եկեղեցում:

Ապրիլի 12­ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցին նվիրված պատարագ:

Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX­ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20­րդ դարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ` հայերի հետ կատարվածն անվանելով 20­րդ դարի առաջին ցեղասպանություն: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:




Լրահոս