ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՅԱԿԻ ՄԵՂՔՈՎ
«Մոսկվայում 10 ամսական երեխան մահացել է՝ պատահաբար կուլ տալով բամբակի կտորը, որը ներծծված է եղել թմրանյութով»,-հայտնում է Lifenews-ը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ աղջկա 31-ամյա դայակը սինթետիկ թմրանյութեր էր օգտագործում եւ բամբակը պատահաբար գցել է գետնին: Դայակը խոստովանել է, որ սրվակը եւ ներարկիչը նետել է աղբամանը, սակայն բամբակը կորցրել է: Եթե դայակը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՏՈՒՆ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի սիրելի կենդանուն՝ Լարի անունով կատվին, թույլ չեն տվել մտնել երկրի ԱԳՆ շենք, որը գտնվում է վարչապետի նստավայրի մոտ: ԱԳՆ-ում աշխատակիցները ցանց են տեղադրել դռան այն հատվածում, որտեղից միշտ կատուն մտնում էր շենք: Այդ քայլն ԱԳՆ-ում բացատրել են աշխատակիցների՝ ալերգիայից բողոքներով: Այս մասին գրում է Daily Mail-ը: Սակայն ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը նույն օրը հանձնարարել է հանել սահմանափակումը:

ՇԱՆՏԱԺԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականի իրական պատճառը Վատիկանի շուրջ սկանդալն է»,-գրում է Republica իտալական պարբերականը: Լրագրողները պնդում են, որ դեռ դեկտեմբերի 17-ին Բենեդիկտոս 16-րդը ստացել էր 300-էջանոց զեկույց համասեռամոլ հոգեւորականների մասին, որոնց միջոցով էլիտայի որոշ ներկայացուցիչներ շանտաժի օգնությամբ փորձում էին ազդել եկեղեցական որոշումների վրա: Հռոմի կաթոլիկ եկեղեցու մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել իտալական թերթում ներկայացված փաստերը: Վատիկանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է քննի դրանք:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս