
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պատրաստ է իր արտահանման պայմանագրերում ներառել ռուբլով վճարումներ կատարելու մասին դրույթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հոլդինգի տարածած հայտարարությանը:
«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը սեպտեմբերի 28-ին կդիտարկի «արտահանման պայմանագրերում ռուսական ռուբլով վճարումներ իրականացնելու հնարավորության մասին դրույթը»:
Ռուբլով վճարումներ կատարելու հնարավորություն կարող է հայտնվել գազի մատակարարման կարճաժամկետ պայմանագրերում: Գազային գերտերությունն այս նոր պրակտիկան սկսել է կիրառել «Հյուսիսային հոսքի» համար:
Հետագայում հոլդինգը ծրագրում է ընդլայնել ռուբլով վճարումները նաև այլ արտահանման ուղղություններով: