
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Սելտա»-ի դեմ խաղում չի կարող իր հույսը դնել ակումբի պաշտպան Խորդի Ալբայի վրա, հայտնում է Marca-ն:
Համաձայն աղբյուրի տվյալների, ֆուտբոլիստը խնդիրներ ունի պարանոցի հետ: Նրա փոխարեն հայտացուցակում ընդգրկվել է պաշտպան Դուգլասը: Վերջինս ևս վնասվածք ուներ, սակայն բժիշկները թույլատրեցին նրան դուրս գալ խաղադաշտ: