«World food Moscow 2015» ցուցահանդեսում «Աշտարակ-Կաթ»-ն արժանացել է Որակի ոսկե մեդալի (Ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում կայացած «World food Moscow 2015» ցուցահանդեսում «World food Moscow 2015» ցուցահանդեսում «Աշտարակ-Կաթ»-ն արժանացել է Որակի ոսկե մեդալի: Ցուցահանդեսին մասնակցել են հայկական սննդարդյունաբերության ոլորտի 10 ընկերություններ, 1700 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր եւ այցելուներ:

unnamed (3)

Քառօրյա ցուցահանդեսի ժամանակ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը ներկայացրել է իր մեծ տեսականին օտարերկրյա հյուրերին, ձեռք բերեց գործնական պայմանավորվածություններ: Իսկ ցուցահանդեսի փակման օրն էլ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը միանգամից չորս անվանակարգերում արժանացել է Որակի ոսկե մեդալի:

Տարվա լավագույն արտադրանք ճանաչվել են դասական շարքից Մածունը, Լոռի պանիրը, Յոգու-Մոգու եւ Մոջո յոգուրտները:

unnamed (2)

«World food Moscow 2015» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու հիմնական նպատակն էր «Աշտարակ-Կաթ» բրենդը ներկայացնել եւ’ ռուսաստանյան, եւ’ միջազգային շուկայում: Ցուցահանդեսում արժանացել ենք բազմաթիվ սպառողների եւ գործարարների բարձր գնահատանքին: Իսկ Որակի Ոսկե մեդալը եւս մեկ անգամ խոսում է «Աշտարակ-Կաթ» ընկերության արտադրանքի համի եւ բարձր որակի մասին: Այս ձեռքբերումը «Աշտարակ-Կաթ» ընկերության յուրաքանչյուր աշխատակցի, գործընկերոջ, յուրաքանչյուր հայ սպառողի հաղթանակն է: Այն մեզ պարտավորեցնում առավել պատասխանատվության մոտենալ մեր աշխատանքին» ,- նշել է «Աշտարակ-Կաթ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն»:

unnamed (4)

Նշենք, որ «World food Moscow 2015»-ին հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել էր Հայաստանի զարգացման հիմնադրամը:




Լրահոս