ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որ պարագայում կարող է մերժվել օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես ընդհանուր կանոն՝ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
• նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
• նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
• գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
• նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
• կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:
նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առհասարակ Հայաստանում բնակվել ցանկացող օտարերկրացու հանդեպ վերահսկողությունը ոչ այնքան ուժեղ է, որքան շատ այլ երկրներում: Կարծում ենք՝ փոքր-ինչ ավելի խստացումը չէր խանգարի նույնիսկ ազգային անվտանգության տեսանկյունից: