ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի քաղաքացին կարողանա գործազուրկի կարգավիճակ ձեռք բերել: Տեղեկացրե՛ք նաեւ, թե ինչպես դիմել զբաղվածության պետական ծառայություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գործազրկության կարգավիճակ ստանալու համար անձը պետք է ներկայացնի՝
• տեղեկանք՝ անձի կենuաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի) չuտանալու մաuին,
• ապահովագրական uտաժը հաuտատող փաuտաթուղթ,
• զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք),
• կրթության մաuին փաuտաթուղթ (կրթություն ունեցողները),
• տեղեկանք փաuտացի բնակության վայրի մաuին,
• տեղեկանք՝ պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումների կատարման կամ աշխատավարձ uտանալու ժամկետների մաuին,
• տեղեկանք աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեuական նշանակության հողի uեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մաuին:
Վերջին երկու կետերում նշված տեղեկատվությունը ստացվում է կենտրոնի կողմից՝ համապատասխան գերատեսչություններին ուղղված գրավոր հարցումների հիման վրա:
Ինչ վերաբերում է զբաղվածության պետական ծառայություն դիմելու կարգին, ապա նշենք, որ յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ կարող է դիմել իր բնակության վայրը սպասարկող զբաղվածության պետական ծառայության մարզային կամ տարածքային կենտրոն՝ խորհրդատվություն ստանալու, հաշվառվելու եւ պետության կողմից սահմանված երաշխիքներից օգտվելու նպատակով: Կենտրոնում հաշվառվելու համար անձը պարտավոր է ներկայացնել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միայն պահանջվող տեղեկանքների ու փաստաթղթերի թիվը եւ փաստաթղթային քաշքշուկն արդեն իսկ խնդիր են առաջացնում առանց այն էլ խնդիրներ ունեցող գործազուրկի համար, իսկ արդյունքում դրա համար տրվում է չնչին նպաստ: