
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում էր ստացվել 1969 թ. ծնված Վարազդատ Հովհաննիսյանի վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվելու մասին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.35-ին, Վարազդատ Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: