ԵԱՀԿ ԽՎ հրաժարվել է Ադրբեջան դիտորդներ ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին իր դիտորդներին չի ուղարկի: Այս մասին, ինչպես ասվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում, հայտարարել է կազմակերպության նախագահ Իլկա Կաներվան:

Ուլան Բաթորում կայացած ԵԱՀԿ ԽՎ նիստի ժամանակ Կաներվան հայտարարել է, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը հաշվի է առել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի խորհուրդներն ու հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան:

«Ադրբեջանը պահանջել է կրճատել ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամների թիվը, որը հանդիսանում է ԵԱՀԿ ավանդական գործընկեր: Այդ պատճառով էլ համակարգը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Ադրբեջան դիտորդական առաքելության այցը: Կարծում եմ, որ եթե մեր մտերիմ գործընկեր  ԺՀՄԻԳ-ը չի կարող հետևել Ադրբեջանում ընտրությունների ընթացքին, մենք ևս դա չենք անի»,- ասել է նա:




Լրահոս