ՀԱՐՑ. Տարիներ առաջ հորաքույրս ինձ կտակել է իր սեփականաշնորհված բնակարանը: Այժմ՝ նրա մահից հետո, ըստ օրենքի՝ ի՞նչ պետք է անեմ՝ ժառանգորդության իրավունք ստանալու համար: Նշեմ, որ ես հիմնականում բնակվում եմ Մոսկվայում, իսկ այդ բնակարանը Երեւանում է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս դեպքում քաղաքացին պետք է ժառանգության ընդունման մասին դիմում ուղարկի նոտարական մարմնին (նոտարին) ժառանգության բացման (ժառանգողի բնակության վայրի) հասցեով: Այդպիսի դիմում պետք է տալ ժառանգության բացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում (ՀՀ քաղ. օր.-ի 1227 հոդված): Կտակը պետք չէ կցել: Դիմումը պետք է գրել ազատ ձեւով: Նա կարող է դիմել նոտարին ըստ բնակության վայրի եւ վերցնել օրինակը:
Եթե նրան դժվար է ձեւակերպել ժառանգությունը (վճարել տուրքը, հավաքել փաստաթղթերը՝ քաղվածքներ գնարժեքի վերաբերյալ, բնակարանի իրավահաստատող փաստաթղթեր, գրանցել բնակարանի սեփականության իրավունքի անցումը եւ այլն), ապա կարող է նշված գործողությունները կատարելու համար լիազորագիր տալ ցանկացած մեկին, որը բնակվում է ժառանգության բացման վայրում, որպեսզի այս դեպքում նա ձեւակերպի ամեն ինչ Ժ. Մխիթարյանի անունից:
փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կրկին փաստաթղթային բարդ քաշքշուկ ու վարչարարություն, կարծես թե ամեն ինչ արվում է ՀՀ քաղաքացու համար ցանկացած գործընթաց ավելի դժվար դարձնելու համար: