Սահմանադրական փոփոխությունների այս փուլում իշխանություններին ձեռնտու չէ լարվածության նոր կենտրոն ստեղծել. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Սմբատ Հակոբյանի նկատմամբ իրականացված բռնությունը բացահայտվի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ գառնիկ Իսագուլյանը:

«Պետք է խստագույն պատժել կատարողներին և պատվիրատուներին, եթե այդպիսիք կան: Իշխանությունները մտել են նոր սահմանադրության ընդունման փուլ և այս իրավիճակում, երբ ձևավորվում են տարբեր ճակատներ, իշխանություններին ամենևին ձեռնտու չէ նոր լարվածության կենտրոն ստեղծել»,- ասաց Իսագուլյանը: Նշենք, որ Ազատամարտիկների դաշինքը, որի անդամ է նաև Սմբատ Հակոբյանը, դեմ է սահմանադրական փոփոխություններին:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի էին ենթարկել սեպտեմբերի 21-ին` «Հայազն» կուսակցության երթից հետո: Նրան ծեծի ենթարկողներից մեկը, ում ճանաչել է ազատամարտիկը, ըստ նրա պատմածի, աշխատել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս