«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ ժամանակին Միլանի «Ինտեր»-ը ցանկացել է իրեն տեսնել ակումբի գլխավոր մարզիչ:
«Կարիերայիս վերջնամասում ես հանդիպել եմ Մասիմո Մորատիի ներկայացուցչի հետ: Սակայն այն պահին, երբ ինձ ցույց տվեցին այն ֆուտբոլիստների ցուցակը, ում տրանսֆերները պատրաստվում են վաճառել և գնել, հասկացա, որ ոչինչ չի ստացվի: Հրաժարվելու պատճառներից մեկն էլ կինս էր, ով չէր համաձայնի Իտալիա տեղափոխությանը»,- նշել է Ֆերգյուսոնը: