168 ժամ. Օբաման այսօր կշնորհավորի՞ Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել են աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, բայց ոչ՝ թիվ 1 գերտերության նախագահ Բարաք Օբաման: Այդ մասին գրում է “168 ժամ” թերթը։
“Ճիշտ է, նախագահ Սարգսյանին շնորհավորել է Պետքարտուղար Ջոն Քերրին, բայց մեր  ունեցած տեղեկություններրով՝ այսօր սպասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանին կշնորհավորի նաեւ Սպիտակ տան ղեկավարը:
Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի, որ Օբաման շտապել է շնորհավորելու հարցում, շտապել է շամպայն խմել, բայց մինչ նման բան ասելը՝ նա անպայման պետք է հանդիպի Հայաստանում ՌԴ դեսպանի հետ”,- գրում է “168 ժամը”:




Լրահոս