«Չեք անցկացնի» նախաձեռնության հաջորդ հանրահավաքը կլինի Ազատության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Արշակ Մուսախանյանի, Արմեն Գրիգորյանի, Դավիթ Հովհաննիսյանի իրազեկումը՝ հոկտեմբերի 13-15-ը ժամը 11.00-23.00-ն Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժամը 18.00-ից Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք` նրանց առաջին հանրահավաքը տեղի կունենա Գյումրիում` սեպտեմբերի 25-ին ժամը 18:00-ին:




Լրահոս