“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս “Ֆլեշ” և “CPS” դիզվառելիք մատակարարող ընկերություններից բավական մեծ թվով բենզինի կտրոններ է գնել: Թերթի տեղեկություններով նաև մի շարք մեքենաներ և վարորդներ է վարձել հետընտրական գործընթացները կազմակերպելու համար: “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից թերթը փորձել է հետաքրքրվել, թե ինչ նպատակով է Ր. Հովհաննիսյանը բենզինի կտրոններ գնել ու վարորդներ վարձել: “Հիմնադրամից կատարված մուծումներն են մեքենաների համար, ուրիշ բան չկա այստեղ:Մեր մարզային այցելություններն են, այնտեղ գաղտնի բան չկա”,- ասել է նա: Թերթը հավելում է, որ այսօր` ժամը 17:0-ին “Ժառանգոթյուն”-ը հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթրթի այսօրվա համարում