Հրապարակ. Ժառանգության պատգամավորը ՀՀԿ խմբակցության պատգամավորին` Դե դավայ, կազյոլի մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ընթացքում բավական “դաստիարակչական” երկխոսություն ծավալվեց ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի եւ “Ժառանգություն” խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի միջեւ:
Հայկ Բաբուխանյանը, հարց ուղղելով կառավարությանը, դժգոհեց, թե մի քանի անգամ համապատասխան մարմիններից հնարավոր չի եղել  տեղեկատվություն ստանալ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դրամական միջոցների ծագման վերաբերյալ, քանի որ իր թերթի լրագրողին մերժել են “Բանկային գաղտնիքի մասին” օրենքի հիմքով: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործում է բազմակուսակցական վերստուգիչ հանձնաժողով, որն զբաղվում է այդ միջոցների ծագման աղբյուրների ուսումնասիրմամբ, բայց նույնիսկ այդ հանձնաժողովը չի կարող պարզել նախագահի թեկնածուների նախընտրական հիմադրամներին փոխանցված միջոցների օրինականությունը:
Խոսակցության ժամանակ դահլիճ է մտել “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ նիստը վարող Հովիկ Աբրահամյանից վարման կարգի վերաբերյալ խոսք է խնդրել: ԱԺ նախագահը պատասխանել է, որ հարցուպատասխանի ժամանակ ինքը չի կարող օրենք խախտել ու խոսք տալ:
“Օրենքը խախտել եք այն ժամանակ, երբ քծնողներին եւ պրովոկատորներին եք խորհրդարան բերելե,- խոսնակին հակադարձել է Ռուբիկ Հակոբյանը: “Քծնողը դու ես”,- Ռուբիկ Հակոբյանին պատասխանել է Հայկ Բաբուխանյանը: “Դե դավայ, կազյոլի մեկը, կազյոլ”,- դահլիճից հեռանալիս Բաբուխանյանին է ուղղել Հակոբյանը:




Լրահոս