Թուրքական ավիացիան հերթական օպերացիան է իրականացրել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավոր կուսակցության (PKK) զինյալների դիրքերը ոչնչացնելու համար: Այս մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Իրաքի հյուսիսում ավիահարվածների հետևանքով Հակուրկ տարածաշրջանում ոչնչացվել են ապաստաններն ու կրակակետերը, որոնք օգտագործվում են անջատողական ահաբեկչական կազմակերպության կողմից»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Գլխավոր շտաբը պարզաբանել է, որ օպերացիան անցկացվել է սեպտեմբերի 22-ին:
Թուրքիայի զինված ուժերն ու հրետանին հուլիսի կեսերից ավիահարվածներ են հասցնում Հյուսիսային Իրաքու PKK-ի դիրքերին: Իշխանությունների տվյալների համաձայն՝ ոչնչացվել է զինյալների ենթակառուցվածքների 70%-ը, այդ թվում նաև ճամբարները, սպառազինության պահեստները, հրամանատարական կետերն ու թաքստոցները: