![](https://armlur.am/wp-content/uploads/2013/02/28//42035.jpg)
Հայաստանի տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում: