
Համաշխարհային ԶԼՄ-ները հրապարակել են մահապարտ-ահաբեկչի լուսանկարները, ով լաց է լինում պայթյուն իրականացնելու հրամանից առաջ: Լացող մահապարտ-ահաբեկչին լուսանկարել են իր «ծառայակիցները» Սիրիայի հյուսիսում: Ջոկատի հրամանատարը, որտեղ մարտնչել է անչափահաս Ջաֆար ալ-Տայարը, նրան հրամայել է նստել պայթուցիկով լցված զրահամեքենան ու պայթեցնել հակառակորդի օբյեկտը:
Արցունքն աչքերին ահաբեկչին նկարել են վերջին հրամանը կատարելուց բառացիորեն մի քանի վայրկյան առաջ, գրում է Dailymail.co.uk-ը: